Աստղագետ Ալեքս Լազարյանը ուսումնասիրել է միջաստղային նյութի խելահեղ շարժումների ընթացքը![]() 17 հոկտեմբերի 2011 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Գիտնականների միջազգային մի խումբ կատարել է միջաստղային միջավայրում տաք իոնացված գազի տուրբուլենտության ժամանակագրություն: Այս չափումները Ծիր Կաթնի բաղադրության և ձևաբանության կազմավորման համար պատասխանատու պրոցեսի մասին ավելի խորը պատկերացումներ են տալիս: Աշխատանքը վերջերս ընդունվել է աշխարհի ամենահեղինակավոր «Նեյչր» ամսագրում: Ծիր Կաթնում և այլ գալակտիկաներում աստղերի միջև տարածությունը լցված է գազով և փոշով` այն հումքով, որից կազմված են աստղերն ու մոլորակները: Բայց այդ նյութի կողմից ստեղծված տեսարանները, ինչպիսիք են Հաբլի տիեզերական դիտակով ստացվածգազափոշային աշտարակները, դեռևս շարունակում են առեղծված մնալ: Խմբի անդամ, Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի հայազգի պրոֆեսոր Ալեքս Լազարյանի խոսքով, միջաստղային միջավայրը բազմափուլ համակարգ է, որտեղ մոլեկուլային ամպերի, տարբեր ջերմաստիճաններ ու խտություններ ունեցող դիֆուզ գազի միջև կան բարդ փոխազդեցություններ, ինչպես նաև մագնիսական դաշտերը թափանցում և զգալիորեն ազդում են բոլոր փուլերի վրա: Միջաստղայինմիջավայրի դինամիկան հասկանալը շատ կարևոր է, որովհետև այն պատասխանատու է գալակտիկաներում ընթացող հիմնական պրոցեսներից մեկի` աստղառաջացման համար: Կատարված նոր ուսումնասիրություններն օգնեցին ստեղծել միջաստղային միջավայրի նոր պատկեր՝բացահայտելով գերձայնային արագություններով ծայրահեղ անկանոն շարժվող գազի և փոշու հատկությունները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |