ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված` հայ ֆերմերների համաժողով «Հայագրոֆորումի» գործընկերն էր:
Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր տոնական՝ գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես: «Հայագրոֆորումի» եռօրյա աշխատանքները նվիրված էին ոլորտում առկա խնդիրների քննարկմանը, դրանք լուծելու ուղիներին ու զարգացման հեռանկարներին: Ոլորտում առաջին անգամ կազմակերպվող համահայկական համաժողովը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման ու փոխշահավետ համագործակցության ուղիներ փնտրելու տեսանկյունից: