Հայ և ռուս գիտնականները կքննարկեն քիմիայի խնդիրները նանոտեխնոլգիաների և էներգետիկայի զարգացման մեջ

Հայ և ռուս գիտնականները կքննարկեն քիմիայի խնդիրները նանոտեխնոլգիաների և էներգետիկայի զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Էկոլոգիայի, էներգետիկայի, կենսատեխնոլոգիայի և նանոտեխնոլոգիայի զարգացման մեջ քիմիայի արդի խնդիրները» ցուցահանդես-սեմինարը: Սեմինարին կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները:

Միջոցառումը կազմակերպված է ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության և ՌԴ կրթության և գիտության նախարարության միջև կնքված Համաձայնագրի իրականացման շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության կողմից` ՀՀ ԳԱԱ-ի աջակցությամբ:

Սեմինարն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 20-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---