Փորձագետ. Մենք չպետք է համահայկական հարցերը կապենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հետ17 հոկտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Պետք չէ որպես մեկ միասնություն դիտարկել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ու Սփյուռքի խնդիրները: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: Ըստ նրա, Սփյուռքն իր առանձին խնդիրներն ունի Թուրքիայի հետ, սակայն, դրանք պետք չէ շաղկապել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հետ: «Երբ մենք խոսում ենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին, պետք է հասկանանք, որ նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ուղերձը պետք է հղվի նաև թուրք հանրությանը, որպեսզի այդ երկրի վարչապետն այլևս չհայտարարի, թե հայկական Սփյուռքը խանգարում է հարաբերությունների կարգավորմանը: «Մենք չպետք է համահայկական հարցերը կապենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հետ»,-ասել է փորձագետը: Սակայն, Ղումաշյանը նշել է, որ դա չի նշանակում, թե Հայաստանը չպետք է մասնակցի Սփյուռքի խնդիրների լուծմանը: Ըստ փորձագետի, պետությունը պետք է ուղղորդի Սփյուռքի գործունեությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |