ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությունը կայցելի Հայաստան հոկտեմբերի 17-21-ը![]() 17 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությունը կայցելի Հայաստան հոկտեմբերի 17-21-ը: Ինչպես ասվում է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում, այցը խորհրդատվությունների հերթական փուլն է, ինչը հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդին տեղեկատվություն ստանալ բանկի ներկայության երկրներում առկա զարգացումների մասին: Հայաստան այցելության նպատակն է տնտեսության առաջնայնությունների, ինչպես նաև Հայաստանի համար 2012-15թթ. ծրագրվող ռազմավարության շրջանակներում հանրապետությունում ՎԶԵԲ-ի դերի մասին առավել հստակ պատկերացման ձևավորումը: Այցի շրջանակներում ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, ինչպես նաև այլ պաշտոնյաների ու գործարարների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Ժերոմ Բակոնին (Ֆրանսիա), Կուրտ Բայերը (Ավստրիա, Իսրայել, Կիպրոս, Մալթա, Ղազախստան, Բոսնիա և Հերցոգովինա), Օլե Բլոնդալը (Դանիա, Իռլանդիա, Լիտվա), Ջիանլուկա Գրանդին (Իտալիա), Օլե Հովլանդը (Նորվեգիա, Ֆինլանդիա, Լատվիա), Հերբերտ Ջունկը (Գերմանիա), Յան Մաասը (Նիդերլանդներ, Մոնղոլիա, Մակեդոնիա), ինչպես նաև Պեդրո Մորիյոն (Իսպանիա, Մեքսիկա): Հայաստանում 1992թ. ի վեր գործող ՎԶԵԲ-ն մինչ օրս ներդրումներ է կատարել շուրջ 100 ծրագրերում և շուրջ 450 մլն եվրո հատկացումներ է արել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |