Հայաստանի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկը» խոշոր հաշվով զիջել է «Բանանցին»

Հայաստանի առաջնության 25-րդ տուրում  «Փյունիկը» խոշոր հաշվով զիջել է «Բանանցին»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի խաղերը։ Երևանի հանրապետական մարզադաշտում «Փյունիկը» ընդունել է «Բանանցին»։ 33-րդ րոպեին հաշիվը բացել է Բրունո Կորեան, որը երկրորդ խաղակեսում խփել է ևս երկու գոլ՝ դառնալով հեթ-տրիքի հեղինակ։ «Բանանցը» հաղթանակ է տարել 3։0 հաշվով և 37 միավորով բարձրացել է 4-րդ տեղը։ «Փյունիկը» նախկինի նման 41 միավորով 3-րդ տեղում է։

Իջևանի «Արնար» մարզադաշտում խաղացել են «Իմպուլսը» և «Միկան»։ Երևանի թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Իմպուլսի» դարպաս։ «Միկան» 37 միավորով գտնվում է 5-րդ տեղում։

Առաջնությունը 49 միավորով գլխավորում է «Ուլիսը», իսկ «Գանձասարը» 42 միավորով 2-րդ տեղում է։

«Միկա»-«Գանձասար», «Բանանց»-«Իմպուլս», «Արարատ»-«Ուլիս» և «Շիրակ»-«Փյունիկ» խաղերը կայանալու են հոկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով ժամը 15։00-ին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---