ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - 29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 28-ին Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը` էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի գլխավորությամբ մեկնել է Իրան: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հաղորդել են Հայաստանի Էներգետիկայի նախարարությունից:

Այցի ընթացքում կքննարկվի Հայաստանի եւ Իրանի էներգետիկ գերատեսչությունների համար փոխշահավետ հետքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ըստ ամենայնի, այցի ընթացքում հիմնականում կքննարկվի Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագիծը: Գազատարի շինարարությունը հիշատակվում է էներգետիկայի բնագավառում Հայաստանի կառավարության առաջնահերթ խնդիրների ցանկում, որը հրապարակվել էր օգոստոսի կեսերին: Տվյալ փաստաթղթի համաձայն` գազատարի շինարարությւոնը նախատեսվում է սկսել 2001 թվականին: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---