Սլովակիայի հայ համայնքը դիմել է ՈՒԵՖԱ` Իռլանդիա-Հայաստան հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմել է ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին` խնդրանքով վերլուծելու Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարների կողմից թույլ տրված սխալները, և նշանակելու վերախաղարկում, PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՀՄՖ-ից: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ԶԼՄՆ-ին արված հայտարարության մեջ կա մի փոքրիկ սխալ. ՈՒԵՖԱ-ի խաղերին մրցավարական բրիգադի նշանակումը կատարվում է հենց ՈՒԵՖԱ-ի և ոչ թե ՖԻՖԱ-ի կողմից: ՖԻՖԱ-ն ընդամենը լիցենզավորում է մրցավարներին` օժտելով նրանց միջազգային խաղեր վարելու իրավունք: Սակայն տարբեր խաղերին մրացավարների նշանակումը կատարվում է ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիաների կողմից: Այդ իսկ պատճառով ԵՀՄՖ-ը դիմել է Միշել Պլատինիին»,- նշվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղի 26-րդ րոպեին հեռացրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ձեռքով խաղի համար: Սակայն մինչ այդ պահը Իռլանդիայի հարձակվող Սայմոն Կոկսը ակնհայտորեն խաղացել էր ձեռքով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |