19 հոկտեմբերի 2011 - 16:11 AMT
Հոկտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 377,45 դրամ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 19-ին կատարվել է 9,2 մլն դոլարի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 378,49 դրամ փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 378,50 դրամ։

Միաժամանակ, հոկտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 377,45 դրամ՝ հոկտեմբերի 18-ի համեմատ ավելանալով 1,26 կետով։ Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 521,79 դրամ՝ ավելանալով 7,35 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,14 կետով՝ կազմելով 12,19 դրամ։ Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը։