Ռուսական տնտեսությունում տիրող իրավիճակը չի հապաղի ազդել Հայաստանի տնտեսության վրա, կարծում են ՎԶԵԲ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը երկիր է, որն իր արտադրանքը մեծ ծավալներով ներկրում է Ռուսաստան, ուստի ռուսական տնտեսության մեջ տիրող իրավիճակը միանշանակ ազդում է հայկական տնտեսության վրա։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը։ Նրա խոսքով, շատ ընկերություններ այսօր փորձում են դիվերսիֆիկացնել իրենց պորտֆելը ներկրման առումով և որոնում են իրացման այլ շուկաներ, որպեսզի ամբողջությամբ կախված չլինեն Ռուսաստանից։ «Իհարկե, ռուսական տնտեսության անկումը չի ազդի Հայաստանի տնտեսության վրա 1/1 հարաբերակցությամբ»,- կարծում է միջազգային կառույցի տնօրենների խորհրդի անդամը։

ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությունը Հայաստանում գտնվում է հոկտեմբերի 17-21-ը: Հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդին տեղեկատվություն ստանալ բանկի ներկայության երկրներում առկա զարգացումների մասին: Հայաստան այցելության նպատակն է տնտեսության առաջնայնությունների, ինչպես նաև Հայաստանի համար 2012-15թթ. ծրագրվող ռազմավարության շրջանակներում հանրապետությունում ՎԶԵԲ-ի դերի մասին առավել հստակ պատկերացման ձևավորումը:

Հայաստանում 1992թ. ի վեր գործող ՎԶԵԲ-ը մինչ օրս ներդրումներ է կատարել շուրջ 100 ծրագրերում և շուրջ 450 մլն եվրո հատկացումներ է արել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---