Բաքուն զինվում է մինչև ատամները. Հերթի մեջ են ռեակտիվ արկերը՝ կրկին Թուրքիայից

PanARMENIAN.Net - ROKETSAN թուրքական ընկերությունը 2012-ի սկզբից սկսելու է ռեակտիվ արկերի մատակարարումը Ադրբեջանի ԶՈՒ պատվերով, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

ROKETSAN ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակը հաղորդել է, որ գործընթացն իրականանալու է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվերով։

Սկզբնական փուլում նախատեսվում է 107 և 122 մմ տրամաչափով ռեակտիվ արկերի թուրք-ադրբեջանական համատեղ արտադրություն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---