Քաղաքացիական հասարակության ակտիվ ընդգրկումը եվրաինտեգրացման գործընթացում «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների պակասող բաղադրիչն է։ Նման կարծիք է հայտնել Counterpart International-ի քաղաքացիական հասարակության հարցերով փոխնախագահ Ալեքս Սարդարը Երևանում «Եվրոպական շարժում» համաժողովում իր ելույթի ընթացքում։
«Արևելյան գործընկերությունը» մարտահրավեր է նետել անդամ երկրների քաղաքացիական հասարակություններին։ «Քաղաքացիական հասարակության դերի ակտիվացման գործընթացը պետք է գտնվի «պետական հսկողության տակ» տարբեր ՀԿ-ներին աջակցելու տեսանկյունից»,- ասել է Սարդարը։
Այդ համատեքստում նա անդրադարձել է որոշ երկրների, մասնավորապես, Բելառուսին և Ադրբեջանին։ «Ադրբեջանում բացակայում է հասարակական զգայունաությունը»,- ասել է նա և հավելել, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Բելառուսում գործում է խիստ վերահսկողություն ՀԿ-ների գործունեության նկատմամբ։