«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձի են սպասում21 հոկտեմբերի 2011 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները սպասում են, որ ըստ կառավարության որոշման մինչ տարեվերջ մարվելու են քիմիական ոլորտի աշխատակիցների աշխատավարձի պարտքը՝ ակնկալելով, որ իրենք էլ աշխատավարձ կստանան: Սակայն, PanARMENIAN.Net ի թղթակցին գործարանի մամլո ծառայությունից հայտնել են, որ պարտքերի մարման նոր ժամանակցույց դեռ չկա: Գործարանի աշխատակիցները ստացել են միայն մայիս ամսվա հասանելիք աշխատավարձը: Այսօրվա դրությամբ գործարանում 3 հազար մարդ է աշխատում, որոնցից հազարը արձակուրդի մեջ են: 2010թ. նոյեմբերին գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ: Դեկտեմբերի 23-ին ընկերության ղեկավարությունը հայտարարեց, թե պարտքը վաղուց մարված է: Այնուհետև, հայտնի դարձավ նոր պարտքի մասին, որի մարման ժամկետը սահմանվեց հունիսի 29-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |