ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Սթիվեն Սթըրմը դասախոսություն է կարդացել ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև![]() 21 հոկտեմբերի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին` «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում, ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց սեմինար՝ նվիրված սահմանային անվտանգության խնդիրներին: Սեմինարի համակազմակերպիչներն էին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմը: Սեմինարին մասնակցության նպատակով Երևան էր ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ Պաշտպանական քաղաքականության և պլանավորման ստորաբաժանման պաշտպանական քաղաքականության և կարողությունների բաժնի ղեկավար պրն Սթիվեն Սթըրմի գլխավորությամբ: Աշխատանքային երկու նստաշրջանների ընթացքում` ընդհանուր «Տեղեկատվության հավաքման, ռիսկերի գնահատման և ռեսուրսների տեղաբաշխման արդյունավետության բարձրացում» թեմայի շրջանակներում, քննարկվեցին պետական սահմանների համալիր կառավարման, ռիսկերի վերլուծության մոդելի մշակման և այլ խնդիրներ: Հոկտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Սթիվեն Սթըրմը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև` նվիրված Լիսաբոնի գագաթաժողովի որոշումների լույսի ներքո ՆԱՏՕ-ի օրակարգային առաջնահերթ հարցերին, Դաշինքի կողմից իրականացվող գործողություններին: Նույն օրը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, պատվիրակության անդամները և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը այցելեցին ՀՀ խաղաղապահ բրիգադ և ծանոթացան նրա գործունեությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |