Ռուսաստանի ԱԳՆ. Ոչ ոք երբեք չի հրավիրի Սահակաշվիլիին Մոսկվա![]() 22 հոկտեմբերի 2011 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը երբեք չի հրավիրի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Մոսկվա, հոկտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Նրան ոչ ոք երբեք չի հրավիրի: Այդ մարդը հասկանալի պատճառներով դուրս է բերված մեր գործընկերների ցանկից: Մի մարդ, որ հրամայել է սպանել մեր խաղաղապահներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնց համարում էր իր երկրի քաղաքացիները: Ես նկատի ունեմ Հարավային Օսեթիայի բնակիչներին»,-հայտարարել է Լավրովը «Գոլոս Ռոսիի», «Ռադիո Ռոսիի» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների ուղիղ եթերում՝ ռադիոլսողի հետ ինտերակտիվ շփման ժամանակ: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի ու Թբիլիսիի միջև խզվեցին Թբիլիսիի նախաձեռնությամբ, երբ ռուսական բանակը 2008թ. օգոստոսին Վրաստանին խաղաղության պարտադրման գործողություն կատարեց, իսկ օգոստոսի 26-ին ճանաչեց երկու նախկին վրացական ինքնավարությունների՝ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |