Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (Ռուսաստան), որը վերջերս Բաքվում դարձավ աշխարհի չեմպիոն, հայտարարել է, որ ցանկանում է փոխել անունը: Ինչպես հայտնում է sport-express.ru-ն, Ալոյանը խոստովանել է, որ ավելի ճիշտ է համարում Միխայիլ անվանաձևը և մտադիր է համապատասխան դիմում ներկայացնել պետական մարմիններին:
23-ամյա Ալոյանը, որը եզդի է ազգությամբ, ծնունդով Հայաստանից, պատմել է, որ իր ժողովրդի մոտ ընդունված է երեխաներին անվանել ոչ լրիվ անուններով:
Բռնցքամարտիկը նաև նշել է, որ վերջին տարիներին նա առաջընթաց է ապրել: Ալոյանը հավելել է, որ եթե Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում նա անի այն ամենն, ինչ կարող է, ապա հաղթանակը երաշխավորված կլինի: