Քադդաֆիի մարմինն ի ցույց են դրել բանջարեղենի համար նախատեսված սառնարանում![]() 22 հոկտեմբերի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի արյունոտ դին ի ցույց է դրվել Միսրատի առևտրի կենտրոնի արդյունաբերական սառնարանում, շաբաթ օրը հայտնել է «Ասոշիեյտիդ պրես» գործակալությունը: Հերթ կանգնած մարդիկ վանկարկում են «Մենք ուզում ենք տեսնել շանը», իսկ այցելուները, որոնց թվում կան նաև երեխաներ, հաճույքով լուսանկարվում են Քադդաֆիի մարմնի մոտ: Լիբիայի նախկին առաջնորդի մարմինը մերկ է մինչև գոտկատեղը, երևում են արյան հետքեր: Մարմնի վրա տեսանելի են կրծքի, որովայնի ու գլխի վերքերը: Քադդաֆին, որը կառավարեց Լիբիան 42 տարի, զոհվեց իր «փոքր հայրենիքի» ՝ Սիրտի մերձակայքում: Մեքենան, որտեղ գտնվում էր Քադդաֆին, հայտնվեց խաչաձև գնդակոծության տակ, արդյունքում նա ստացավ գլխի մահացու վիրավորում: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել ու հրապարակել դրա արդյունքները: Հինգշաբթի, հոկտեմբերի 20-ին Անցումային ազգային խորհրդի նախագահ Մահմուդ Ջիբրիլը կոչ արեց Ալժիրին Լիբիայի իշխանություններին հանձնել Քադդաֆիի ընտանիքի անդամներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |