22 հոկտեմբերի 2011 - 14:05 AMT
Ֆրանսիան կարող է դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը

Ֆրանսիայի Ազգային ժողովորում տեղի ունեցած բանավեճի ընթացքում մի շարք պատգամավորներ առաջարկել են դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը, որը նախատեսված է ԵՄ-ին նրա անդամակցության համար, գրում է Nouvelles d`Arménie-ն:

Ըստ Ռիշար Մալյեի, Կլոդ Բոդենի և այլ շուրջ 50 պատգամավորի, նկատի ունենալով հանրային կարծիքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, որով ընդունելի է համարվում նրա հետ խորացված համագործակցությունը, բայց ոչ անդամակցումյը, հետագա ֆինանսավորումը շարունակելն աննպատակահարմար է:

Ամեն տարի Ֆրանսիան Եվրամիության միջոցով գրեթե 150 մլն եվրո է հատկացնում Թուրքիային նրա անդամակացության համար: Յոթ տարվա ընթացքում ՝ 2007-13թթ. գումարը կազմել է 900 մլն եվրո: