Բակո Սահակյանն իրազեկել է ԵԱՀԿ ՄԽ-ին Բաքվի չդադարող հակահայկական ու հակաղարաբաղյան քարոզչության մասին![]() 22 հոկտեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի դադարում հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը եւ շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության պահպանման համար: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը հանդիսանում է հակամարտության կարգավորման ամենակարեւոր խնդիրներից մեկը: Երկուստեք նշվել է երկխոսության միջոցով բանակցային գործընթացի շարունակման կարեւորությունը, ուժային տարբերակի կիրառման անընդունելիությունը: Հատուկ ընդգծվել է, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախեւառաջ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ դրան ուղղված համապատասխան քայլերի իրականացումը: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |