Մոտ ապագայում Մատենադարանը մտադիր է բացել իր կրթական կենտրոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, շահագրգռված է երիտասարդ փորձագետներ ձեռք բերելու մեջ։ Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Մատենադարանում տեղի է ունենում սերնդափոխություն։ «Պետք է նշել, որ արդեն ստեղծվել են նոր գիտական և գիտատեխնիկական բաժանմունքներ, և մենք աշխատանքի ենք ընդունել ավելի քան 100 երիտասարդ փորձագետների»,- ասել է Թամրազյանը։ Միաժամանակ նա նշել է, որ Մատենադարանը հատուկ նշանակություն է տալիս նոր վերականգնողական բաժնում նոր փորձագետների ընդգրկմանը, քանի որ ինստիտուտն ունի բազմաթիվ արխիվային ֆոնդեր, որոնք վերականգնման կարիք ունեն։ «Միայն վերջին երեք տարիներին Մատենադարանը ձեռք է բերել 1500 ձեռագրեր։ Սակայն լավագույն դեպքում տարվա ընթացքում մենք հասցնում ենք վերականգնել 100-120 ձեռագիր»,- ասել է նա։ Իր հերթին «Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարի ղեկավար Արա Խզմալյանը հաղորդել է, որ մոտ ապագայում Մատենադարանը մտադիր է բացել իր կրթական կենտրոնը, որտեղ վերապատրաստվելու են Մատենադարանի ապագա փորձագետները։ Անդրադառնալով վերականգնողական բաժանմունքի գործունեությանը, նա ասել է, որ արտասահմանյան փորձագետները հաստատել են, որ այս բաժանմունքը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Նա նաև հաղորդել է, որ վերջին տարիներին Մատենադարանը ձեռք է բերել 10,000 միավոր արխիվային փաստաթղթեր։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |