24 հոկտեմբերի 2011 - 17:41 AMT
Հաքերները ջարդել են Microsoft-ի YouTube-ի պաշտոնական էջը

Microsoft ընկերության YouTube-յան պաշտոնական էջը ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում ընկերության բոլոր պաշտոնական տեսանյութերը ջնջվել են էջից, հաղորդում է Mashable-ը։ Ջնջված տեսանյութերը փոխարինվել են կարճ տեսանյութերով։ Էջն ուներ 24 000 բաժանորդ։

Հաքերները Microsoft-ի YouTube-յան էջի նկարագրության մեջ գրել են հետևյալ հաղորդագրությունը՝ «Ես չեմ արել որևէ վատ բան, ես պարզապես մուտք եմ գործել 2006-ին իմ իսկ բացած էջը»։