Ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, Մեդվեդևը ողջ ռուս ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել թուրքական առաջնորդին նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տեղ գտած մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Նա հաղորդել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը, հենց որ այն պահանջված լինի թուրքական գործընկերների կողմից:
Աբդուլլահ Գյուլի հետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցն ընթացել է անմիջականորեն Կրեմլում բանակցությունների ժամանակ` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած այցի շրջանակում, որը միանալով զրույցին` Թուրքիայի նախագահին անկեղծ ցավակցության և աջակցության խոսքեր է փոխանցել:
Աբդուլլահ Գյուլը երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին դրսևորած համերաշխության համար: