Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը միացել են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ակցիային24 հոկտեմբերի 2011 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը միացել են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ակցիային` ի օժանդակություն ձերբակալության մեջ գտնվող ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ակցիան տեղի է ունենում Երևանում` Արամ Խաչատրյանի հուշարձանի դիմաց: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ոստիկաններից մեկը տեսագրում է ակցիայի մասնակիցներին: Պիկետին մասնակցում է մոտ 20 մարդ, որոնց ձեռքերում պաստառներ են` տարբեր կարգախոսներով ինչպես ի օժանդակություն Առաքելյանին, այնպես էլ գործող իշխանությունների դեմ: Ժամանակ առ ժամանակ նրանք վանկարկում են «Ազատությո'ւն»: Ակցիան կտևի մինչև 21:00, վերջում ցույցին կմիանա նաև հայտնի ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին միայն այսօր են ազատ արձակել:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |