Քիմ Քարդաշյանը կխաղա Թայլեր Փերիի նոր ֆիլմո՞ւմ

Քիմ Քարդաշյանը կխաղա Թայլեր Փերիի նոր ֆիլմո՞ւմ

PanARMENIAN.Net - Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանն անցել է հայտնի ռեժիսոր Թայլեր Փերիի «Ամուսնական խորհրդատու» (The Marriage Counselor) նոր ֆիլմում դերի համար քաստինգը: Ինչպես հաղորդում է Deadline.com-ը, ֆիլմը, որի նկարահանումները կսկսվեն այս շաբաթ Ատլանտայում, հիմնված է Փերիի համանուն թատերական բեմադրության վրա: Կինոնկարը պատմում է ամուսնական խորհրդատու Ջուդիթի մասին (որի դերը կատարելու է դերասանուհի Ջուրնի Սմոլեթը), որը հաջողակ է իր աշխատանքում, սակայն տուժում է սեփական ամուսնական կյանքում:

Քարդաշյանը կատարելու է գլխավոր հերոսուհու գործընկերուհու դերը և փրկելու է իր ընկերուհու ընտանեկան հարաբերությունները:

Հարկ է նշել, որ Քիմն իր Twitter-ում արդեն հաստատել է, որ ստացել է դերը հայտնի ռեժիսորի ֆիլմում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---