ՌԱԺԿ-ն առաջարկել է ՌԴ Պետդումային արգելել հրապարակային զոհաբերությունները

ՌԱԺԿ-ն առաջարկել է ՌԴ Պետդումային արգելել հրապարակային զոհաբերությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության (ՌԱԺԿ) Պետդումայի խմբակցությունը դումայի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որով կարգելվեն զոհաբերություններն այդ նպատակի համար հատկացված վայրերից դուրս: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ըստ օրինագծի, կրոնական ծեսերը, կապված բռնի գործողությունների հետ մարդու կամ կենդանու հանդեպ պետք է կատարվեն միայն հատուկ այդ նպատակի համար նախատեսված վայրերում, կամ բնակելի տարածքներում: Թույլատրելի վայրերի ցանկը կարող է տարբերվել՝ ՌԴ սուբյեկտների սովորույթների ու ավանդույթների համաձայն:

Սահմանված կարգի խախտման համար առաջարկվում է սահմանել վարչական տուգանք: Քաղաքացիների համար այն կկազմի 500-1000 ռուբլի, իսկ կազմակերպիչների համար՝ 1-2 000 ռուբլի: Նման ծեսերի համար մանկական հաստատությունների մոտակայքում, հասարակական կարգի խախտմամբ կամ բնակչության անվտանգության սպառնալիք ներկայացնելու դեպքում առաջարկվում է տուգանք սահմանել 1-2000 ռուբլի կամ 15 օր կալանք:

Ինչպես պարզաբանել են կուսակցության ներկայացուցիչները, կենդանիների զոհաբերությունները քաղաքի փողոցներում հասարակ քաղաքացիների ու երեխաների աչքի առաջ դրվատանքի են արժանանում, խախտում են սանիտարական նորմերն ու բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեբանությնա վրա:

Անասունների հրապարակային սպանդն արգելելու խնդրանքով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին 2010թ. աշնանը դիմել էին քաղաքացիական ակտիվիստներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Մոսկվացիներին վրդովեցրել է այն, որ մահմեդականների նշանավոր տոներից մեկի՝ Կուրբան-բայրամի ժամանակ մայրաքաղաքի փողոցենորւմ զոհաբերում էին ոչխարների և այլ ընտանի կենդանիների:

ՌԴ եվրոպական մասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահի տեղակալ Շամիլ Ալյաուտդինովը հերքել է տեղեկատվությունը անցած աշնանը Մոսկվայի փողոցներում կենդանիների զոհաբերության մասին, իսկ քաղաքապետ Սոբյանինն իր հերթին հայտարարել է Կուրբան-բայրամն առանց «արտառոց տեսարանների» անցկացնելու անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---