Դմիտրի Մեդվեդեվը Սերժ Սարգսյանից անձամբ ստացավ ՀՀ բարձրագույն պետական պարգևը

Դմիտրի Մեդվեդեվը Սերժ Սարգսյանից անձամբ ստացավ ՀՀ բարձրագույն պետական պարգևը

PanARMENIAN.Net - Ի պատիվ պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի անունից տրվել է պետական ճաշ:

Նախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ջերմ և սրտաբաց ընդունելության համար, գոհունակությամբ նշելով, որ այս այցը դարձավ խորը պատմական հիմք ունեցող հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն է´լ ավելի ամրապնդելու անկեղծ հետաքրքրվածության ևս մեկ կարևոր և նշանակալից դրսևորում: «Անկեղծորեն շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեր բանակցությունների ընթացքում գործնական և կառուցողական տրամադրվածության, Հայաստանի և մեր ժողովրդի հասցեին բարձր գնահատականի և ջերմ խոսքերի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում, չնայած դժվարություններին, զրկանքներին և փորձություններին, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ եղել են եղբայրության, անկեղծ հարգանքի և փոխադարձ աջակցության օրինակ:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդների պատմական հիշողության մեջ կան քաղաքական, ռազմական և հումանիտար բարեկամության շատ փառավոր ավանդույթներ: «Մենք պարտավոր ենք ոչ միայն խնամքով պահպանել այդ անգնահատելի ժանագությունը, այլ նաև միասին փնտրել համագործակցության հետագա զարգացման նոր հնարավորություններ: Դրանում եմ ես տեսնում Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների հիմքը՝ իրական դաշնակցային և կառուցողական գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են կայունության և անվտանգության պայմաններում մեր երկրների բարգավաճմանն ու մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Ընդգծելով, որ հավատում է երկու երկրների համագործակցության հեռանկարին ու մեծ ներուժին, Սերժ Սարգսյանը, հույս է հայտնել, որ այս այցն է´լ ավելի կամրապնդի հետագա բեղմնավոր աշխատանքի ընդհանուր տրամադրվածությունը, կբացի փոխգործակցության նոր սահմաններ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք անել ամեն հնարավորը`նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար»,-նշել է Հանրապետության ղեկավարը:

Պետական ճաշի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիիի Մեդվեդևին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևը` Փառքի շքանշանը, որով ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, նախագահ Մեդվեդևը պարգևատրվել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---