ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին շնորհվել է շքանշան

ՀՀ  ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին շնորհվել է շքանշան

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը դարձել է «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից հայտարարված 2011թ. մրցույթի դափնեկիր: Քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։

Ամեն տարի, սկսած 2007թ-ից, այս շքանշանը շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների, 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում և հասել են նշանակալից գիտական, գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի եւ կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---