Հայաստանում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը

Հայաստանում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 24-ին մեկնարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվելու են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ռուսական կողմից գլխավորում է ռազմատեխնիկական հագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, իսկ հայկական կողմից` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Նիստի աշխատանքներն ավարտվելու են հոկտեմբերի 28-ին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---