Երևանի քաղաքապետը հեռանո՞ւմ է «Գազպրոմի» վարչության փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, քանի որ նրան առաջարկել են զբաղեցնել «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալի պաշտոնը: Ինչպես գրում է «Հայոց աշխարհը», Կարապետյանի հրաժարականի մասին դիմումն արդեն ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Կարեն Կարապետյանն առաջիկայում արդեն կմեկնի Ռուսաստան: Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Կարապետյանը «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենն էր: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս: Մնացած 20 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: Երևանի քաղաքապետարանում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ խորհուրդ տալով դիմել այդ հարցով երկուշաբթի օրը: Որպես քաղաքապետի պաշտոնի թեկնածու շրջանառվում է ՀՀ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդու՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |