Լևոն Տեր-Պետրոսյան. Պայքարն իր վերջին դինամիկ փուլն է մտնում![]() 28 հոկտեմբերի 2011 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Պայքարն իր վերջին դինամիկ փուլն է մտնում: Այդ մասին հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` ելույթ ունենալով հոկտեմբերի 28-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում: «Այսօր սկիզբ է դրվում մեր վերջնական հաղթանակին, և ես համոզված եմ, որ այս անգամ ժողովուրդը բաց չի թողնի հաղթանակն իր ձեռքից»,- ասել է նա: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը հավելել է, որ իր վստահությունը հիմնվում է այն բանի վրա, որ այսօրվա իշխանությունն այն չէ, ինչ 4 տարի առաջ էր: «Դուք միակ ժողովուրդն եք, որն ընտրություններից չորս տարի անց նույն եռանդով և վճռականությամբ պայքարում է իր իրավունքների համար»,- ընդգծել է Կոնգրեսի ղեկավարը: Տեր-Պետրոսյանի խոսքով` հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ: ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Ինչպես նշել է ՀԱԿ-ի առաջնորդը, հերթական հանրահավաքի ժամանակ կներկայացվեն ընդդիմադիրների հաջորդ քայլերը: Ցուցարարները հեռացել են հրապարակից և երթով շարժվում են քաղաքի կենտրոնական փողոցներով:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |