Հայ ֆոլկ երգիչ Արտո Թունջբոյաջյանը Նյու Յորքում կազմակերպում է բարեգործական համերգ՝ Վանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար միջոցներ հավաքելու նպատակով։
Ինչպես գրում է Taraf թերթը, Թունջբոյաջյանի հետ երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու նաև Արա Դինկջյանը։ Երեկոն կայանալու է նոյեմբերի 13-ին Նյու Յորքում՝ Թուրք-ամերկյան հանրության կենտրոնում։