New York Times. Օբաման մտադիր է ընդլայնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում![]() 30 հոկտեմբերի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո ընդլայնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում, հաղորդում է New York Times-ը: Ուժերի վերախմբավորումը կարող է իր մեջ ներառել Իրաքում անվտանգության խարխլման կամ Իրանի հետ ռազմական դիմակայության դեպքում արձագանքելու ընդունակ նոր զորքերի տեղակայումը Քուվեյթում: Քուվեյթում ռազմական ներկայության մասին բանակցությունների հետ մեկտեղ Միացյալ Նահանգները դիտարկում են միջազգային ջրերի միջոցով այդ տարածաշրջան ռազմածովային նավերի ավելի մեծ քանակ ուղարկելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, դիտարկելով թշնամական Իրանի կողմից սպառնալիքը, Օբամայի վարչակազմը ձգտում է ընդլայնել ռազմական կապերը Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց անդամ պետությունների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |