31 հոկտեմբերի 2011 - 16:30 AMT
Բեյրութի հայերը ցանկանում են լքել տները տեղի քրդերի պատճառով

Լիբանանի մայրաքաղաքի Դորա և Նեբաա թաղամասերում բնակվող հայերը ցանկանում են լքել իրենց տները և տեղափոխվել Բեյրութի այլ թաղամասեր այնտեղ տիրող անկարգությունների պատճառով, գրում է թուրքական Aksam թերթը։

Տեղի հայ համայքնի ներկայացուցիչ, ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ Հակոբ Փոքրադյանը հաղորդել է տեղի ԶԼՄ-ներին, որ հայերի և քրդերի միջև հակասությունները քաղաքական բնույթ չեն կրում։ Այդ թաղամասերը լքելու ցանկության հիմնական պատճառն անկարգություններ են, որոնք կազմակերպվում են այդ թաղամասերում բնակվող քուրդ երիտասարդների կողմից։