Խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է![]() 31 հոկտեմբերի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նշվել է «7 միլիարդի օրը»՝ խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկի ծնունդը: Տոնակատարությունը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը: Եվ այսպես, խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է, ծնված 2011 թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 00:20-ին, 2 կգ 900 գրամ քաշով և 50 սմ հասակով: Երեխայի մայրիկը տնային տնտեսուհի է, իսկ հայրիկը հիմնականում զբաղվում է արտագնա աշխատանքով: Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության հաշվարկների՝ աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանն անցնում է 2011 թ. հոկտեմբերի 31-ին: Քանի որ ճշգրտորեն հաշվարկել, թե որտեղ է ծնվելու և ով է լինելու 7 միլիարդերորդ երեխան, գործնականում հնարավոր չէ, 2011 թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի երկրներում՝ այդ թվում Հայաստանում, տոնում են «7 միլիարդի օրը»՝ ընտրելով իրենց խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |