Պահանջում են կասեցնել Թռչկանի ՀԷԿ-ի դադարեցված շինարարությո՞ւնը31 հոկտեմբերի 2011 - 18:38 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը միանում է Թռչկան ջրվեժի ճակատագրով մտահոգ երիտասարդներին և պահանջում անհապաղ դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: «Մենք նաեւ կոչ ենք անում Թռչկանի ջրվեժի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի գործողությանը` կատարելով քաղաքացիական պարտքը և օգնել հայրենի բնության պահպանմանը: Նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Թռչկանի ջրվեժի գոյութամբ մտահոգ ՀՀ քաղաքացիները հավաքվում են բնապահպանության նախարարության առջև»: Քիչ առաջ «Ռոբշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով, արդեն իսկ հայտարարել էր, որ դադարեցնում է Թռչկան ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրոկայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական հրապարակից։ Ստացվում է, որ վաղը պահանջելու են դադարեցնել Թռչկանի ՀԷԿ-ի արդեն իսկ դադարեցված շինարարությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |