ԱԱԽ ղեկավար. Լիբիան ժողովրդավարական երկիր կդառնա

PanARMENIAN.Net - Լիբիան ժողովրդավարական երկիր կդառնա, որտեղ կհարգվեն մարդու իրավունքները: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) գործադիր կոմիտեի նոր ղեկավար Աբդուլ ալ Ռահիմ ալ Քիբը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք կկառուցենք մեր երկիրը, որը կհարգի մարդու իրավունքները: ԱԱԽ-ն կկազմալուծի իր ուժերը՝ հարգելով հեղափոխականներին»,-ասել է նա Տրիպոլիի մամլո ասուլիսում:

ԱԱԽ-ն, ավելի վաղ խոստացել էր երկիրը նախկին իշխանություններից ազատագրելուց 8 ամիս անց Ազգային վեհաժողովի ընտրություններ անցկացնել, որը մեկ տարվա ընթացքում կպատրաստի նոր սահմանադրության նախագիծը, որից հետո Լիբիայում պետք է կայանան համընդհանուր խորհրդարանական ընտրություններ:

Հոկտեմբերի 20-ին ԱԱԽ-ն հայտարարեց Քադդաֆիի կողմնակիցների վերջին քաղաքը՝ Սիրտը գրավելու մասին: Հոկտեմբերի 31-ին ՆԱՏՕ-ն ավարտեց իր առաքելությունը Լիբիայում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---