ՎՏԲ-Հայաստան բանկը հրավիրում է Հայաստանի Visa քարտապաններին դիմավորել ձմեռը ԱՄԷ-ում

ՎՏԲ-Հայաստան բանկը հրավիրում է  Հայաստանի Visa քարտապաններին դիմավորել ձմեռը ԱՄԷ-ում

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ –Հայաստան Բանկի Visa քարտապանների միջև 2011-ի նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 31-ը: Այս ակցիայի նպատակն է բարձրացնել Visa քարտերի` որպես ժամանակակից, հարմարավետ և ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարի համար հուսալի գործիքի մասին բնակչության գիտելիքի մակարդակը և նպաստել նրանց առավել ակտիվ կիրառմանը ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի առևտրի սպասարկման կետերում:

Ակցիային մասնակցել և ձմեռային հանգիստն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացնելու հնարավորություն ստանալը շատ հեշտ է. ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի սպասարկման կետերում կստանան բոնուսային միավորներ և ավտոմատ կերպով կդառնան ակցիայի մասնակիցներ: Միավորլերը հաշվարկվում են հետևյալ կերպ. քարտով ծախսած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր, մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել քան 50 բոնուսային միավոր, հաշվի են առնվում Հայաստանում և արտերկրում ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումները, բացառությամբ կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորեր, ավտոմատ կերպով կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է ուղևորություն 2 անձի համար Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում մեր հաճախորդներին և կարծում ենք, որ մեր խնդիրն է, որպես Հայաստանի առաջատար բանկերից մեկը, ոչ միայն առաջարկել մեր հաճախորդներին ժամանակակից և հուսալի բանկային պրոդուկտներ ու ծառայություններ, այլև սովորեցնել նրանց ճիշտ օգտվել դրանցից» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Ակցիան գործում է ս.թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 31-ը: Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների միջև, որոնք հավաքել են միավորների առավելագույն քանակ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---