Հայաստանում ամփոփում են ՏԻՄ ձևավորման 15-ամյակի արդյունքները 1 նոյեմբերի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման համար պետք է ստեղծվի ֆինանսական և տնտեսական բազա, ինչը թույլ կտա ավելացնել այդ մարմինների հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում՝ նվաճումները, հիմնախնդիրները, հեռանկարները» խորհրդաժողովում: Խորհրդաժողովի կազմակերպիչն է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանի համայնքների ֆինանսիստների միությունը, ինչպես նաև USAID-ին: Ըստ նրա, համաժողովն անց է կացվում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը տոնում է իր ակախության 20-ամյակը և ՏԻՄ 15-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների շարքում: «Այս ընթացքում մենք անցել ենք ճիշտ մոդելի որոնումների ճանապարհով, որը մի կողմից, կհամապատասխաներ ընթացիկ զարգացումներին, մյուս կողմից՝ հիմքեր կստեղծեր նրա համար, որ ՏԻՄ մարմինները կարողանան իրականացնել իրենց գործառույթները»,-ասել է նա: Անդրադառնալով համակարգի կայացմնը՝ վարչապետն ասել է, որ այդ ընթացքում աշխատանք է կատարվել օրենսդրական ոլորտում, ինչը թույլ տվեց ապահովել այդ ինստիտուտի կայացումը Հայաստանում: Նա նաև հավելել է, որ պետկառավարման գործառույթները աստիճանաբար կփոխանցվեն ստորին օղակներին, ինչը թույլ կտա տեղերում առավել արդյունավետ լուծել առկա խնդիրները, «որպեսզի մեր քաղաքացիների կյանքն առավել բարվոք լինի, իսկ ծառայությունները՝ մատչելի ու որակյալ»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը «Հայփոստի» շենքը և հարակից տարածքները գերակա շահ են ճանաչվել. Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի Ծրագիրը միտված է զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը |