Սեյրան Օհանյանը բնական է համարում հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ

Սեյրան Օհանյանը բնական է համարում հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բնական է համարում հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ։ «Ես չէի ցանկանա բանակն առանձնացնել հասարակությունից: Բանակը և հասարակությունն օրգանական կապի մեջ են: Բանակում արտակարգ պատահարների դեպքում բնական է հասարակության դժգոհությունը և մտահոգությունը: Պատկերացնու±մ եք, եթե արտակարգ պատահարների դեպքում լիներ հասարակական անտարբերություն… Դա կլիներ իրական մտահոգության առիթ: Կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, որ պաշտպանական բարեփոխումների արդյունքում բանակը վերջին տարիներին շատ բաց է դարձել հասարակության առաջ:

Մենք փորձում ենք առավել ընկալելի ու թափանցիկ դառնալ մեր ժողովրդի համար` պահպանելով զինված ուժերում գործող գաղտնիության ռեժիմը: Բանակի հանդեպ հանրության վստահության բարձրացմանն են ուղղված մի շարք քայլեր` բանակի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում տարվա ընթացքում նրանց կողմից վերահսկվում է, մասնավորապես, զորակոչի կազմակերպման, զորակոչիկների բուժզննման ընթացքը, մշտական ուշադրության են արժանանում զինծառայողների սննդի և կեցության, բանակում մարդու իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնք աստիճանաբար կատարելագործվում են` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը: Միաժամանակ, համոզված եմ, որ յուրաքանչյուր ողջախոհ քաղաքացի հասկանում է, որ զինված ուժերի թափանցիկությունը հստակ սահմաններ ունի: Կարծում եմ` երկրի պաշտպանությամբ մտահոգ որևէ մեկը չի ցանկանա, որ պաշտպանական գերատեսչությունը հակառակորդի կողմից տեսանելի լինելու աստիճան թափանցիկ լինի: 21-րդ դարում տեղեկատվությունը դուրս է եկել ազգային սահմաններից, և համացանցում հայտնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ նաև մեր հակառակորդի սեփականությունը: Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք համապատասխան տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս: Այստեղ հասարակական շահը պահանջում է, որ լինենք զգուշավոր: Մեծ հաշվով, նախընտրելի է պաշտպանության նախարարությունից մեծ ծավալի տեղեկատվություն պահանջող մի քանի մարդկանց դժգոհությունը, քան պետության անվտանգության շահի վտանգումը»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---