Գալուստ Սահակյան. Ոստիկանապետի հրաժարականը կապված չէր նրա վատ աշխատանքի հետ

Գալուստ Սահակյան. Ոստիկանապետի հրաժարականը կապված չէր նրա վատ աշխատանքի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականը կապված չէր նրա վատ աշխատանքի կամ այլ բանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նրա խոսքով, ոստիկանապետի պաշտոնաթողությունը նախագահի լիազորությունների շրջանակներում է, և նա չի պատրաստվում այն բնութագրել, սակայն հավելել է. «Ըստ էության մենք գոհ էինք Ալիկ Սարգսյանի աշխատանքից, կարծում եմ, գոհ էր նաև նախագահը։ Կախված նրանից, թե ինչ խնդիրներ է իր առաջ դնում կառավարությունը և պետութունը, լինում է դերերի փոփոխություն»։

Սահակյանը նաև հավելել է, որ Ալիկ Սարգսյանը կստանա նոր պաշտոն, սակայն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչպիսի։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի մեկնաբանել Աղվան Հովսեփյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը։ Նա միայն հայտարարել է, որ կա «մեծ քաղաքական թիմ, և միշտ սպասելի է դերերի փոփոխություն»։ «Կարծում եմ, որ լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց մինչ աշնան ավարտը ինչ-որ փոփոխություններ կլինեն»,- ասել է նա և հավելել է, որ դա կապված չէ գալիք ընտրությունների հետ։

Ըստ տարածված լուրերի, ոստիկանությունը կգլխավորի ՀՀ ՊՆ փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---