Նորիկ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել ոստիկանապետի հրաժարականի մասին լուրերը

Նորիկ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել ոստիկանապետի հրաժարականի մասին լուրերը

PanARMENIAN.Net - Այսօր լրագրողների հետ հանդիպման հենց սկզբում խնդրեցին Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանին հարցեր չտալ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին և ընդհանրապես չանդրադառնալ այդ թեմային։

«Ես գնահատական տալու իրավունք չունեմ։ Որպես ոստիկանապետ նա միշտ ուշադրության կենտրոնում է պահել ճանապարհային երթևեկության կազմակերպչական հարցերը, միշտ ուշադրության կենտրոնում են եղել Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները»,- ասաց Նորիկ Սարգսյանը՝ զերծ մնալով մեկնաբանություններից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---