Տեսանկարահանող առաջին սարքը կտեղադրվի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում

Տեսանկարահանող առաջին սարքը կտեղադրվի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում

PanARMENIAN.Net - Փողոցներում տեսանկարահանող և արագությունը ֆիքսող սարքերի տեղադրման գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը։ Նա նշեց, որ տեսանկարահանող առաջին սարքը կտեղադրվի այս շաբաթվա ընթացքում։

«Մոտ օրերս Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կտեղադրվի դիտարկման տեսախցիկ։ Մինչև տարեվերջ նախատեսում ենք միայն Երևան քաղաքի 10 բանուկ խաչմերուկներում տեղադրել դիտարկման տեսախցիկներ և տարբեր վայրերում 15 արագաչափեր»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ այդ տեղեկատվությունը վարորդներից գաղտնի չի պահվելու և տեղադրումից անմիջապես հետո ազգաբնակչությունը տեղյակ կպահվի։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---