1 նոյեմբերի 2011 - 17:41 AMT
Վաղը կներկայացվի ժեստերի լեզվին վերաբերող օրենսդրական փոփոխության փաթեթը

Վաղը «Հայերեն ժեստերի լեզվի օրենսդրորեն ճանաչում» նախագծի եզրափակիչ կլոր սեղանի ժամանակ կներկայացվի ժեստերի լեզվին վերաբերող օրենսդրական փոփոխության փաթեթը։

Ծրագիրը նպատակ ունի խթանել լսողության խանգարումներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների՝ մասնավորապես տեղեկատվության և կրթության իրավունքների պաշտպանությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում և իրականացվում է ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից։