Սոչիի լեռնադահուկային համալիրի ձյան վազքուղիները պատրաստ կլինեն 2012-ի սկզբին

Սոչիի լեռնադահուկային համալիրի ձյան վազքուղիները պատրաստ կլինեն 2012-ի սկզբին

PanARMENIAN.Net - Սոչիի «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալիրի ձյան վազքուղիներն արդեն 2012-ին պատրաստ կլինեն օլիմպիական մրցությունների անցկացմանը:

Օլիմպիական խաղերի մեկնարկից երկու սեզոն առաջ այդ վազքուղիներով սահելու և թեստային մեկնարկների շարք անցկացնելու հնարավորություն կստեղծվի: Հենց այդ վազքուղիներում Ռուսաստանի թիմի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի հավաքականների անդամները կպատրաստվեն 2014թ. ձմեռային խաղերին:

«Համալիրի ստեղծողները շատ արդյունավետ են աշխատում: Ոչ մի կասկած չկա, որ լեռնադահուկային սպորտի Աշխարհի գավաթի և սնոուբորդի ու ֆրիսթայլի Եվրոպայի գավաթի խաղարկությանը 2012թ. փետրվարին բոլոր վազքուղիներն ավարտական տեսք կստանան: Հենց այդ պայմաններում էլ կխաղարկվեն Օլիմպիադա-2014-ի մեդալները: Սոչիի Օլիմպիական վազքուղիները լեռնադահուկորդների համար պատրաստ կլինեն` ժամանակացույցից առաջ անցնելով երկու տարով»,- հայտնել է Ռուսաստանի Լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Սվետլանա Գլադիշևան, հաղորդում է rg.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---