Հայաստանի խորհրդարանի խոսնակ կարող է դառնալ Դավիթ Հարությունյա՞նը![]() ![]() PanARMENIAN.Net - Չհաստատված տեղեկատվության համաձայն, ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարող է Հայաստանի խորհրդարանի խոսնակ դառնալ: Որոշ տեղեկությունների համաձայն, Հարությունյանը լավագույն թեկնածուն է այդ պաշտոնի համար: Սակայն հնարավոր է, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի թեկնածությունը նույնպես առաջադրվի այդ պաշտոնում: Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Հրաժարական է տվել նաև Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ Ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |