Ալիկ Սարգսյանը հնարավոր է նշանակվի փոխվարչապետ, սակայն ՏԿ նախարար չի դառնա

Ալիկ Սարգսյանը հնարավոր է նշանակվի փոխվարչապետ, սակայն ՏԿ նախարար չի դառնա

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի տեղեկություններով, հնարավոր է Հայաստանի տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնները, որ միասնական են, առանձնացվեն: Արդյունքում Արմեն Գևորգյանը կմնա միայն նախարար կամ այլ մարդ կփոխարինի նրան այդ պաշտոնում, իսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հնարավոր է նշանակվի փոխվարչապետ:

Լուրեր են շրջանառվում, որ տարածքային կառավարման նախարար կարող է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Նշենք, որ նախագահի հրամանագրով Ալիկ Սարգսյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից, որը այժմ զբաղեցնում է նախկին պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---