ԱՊԼ-ն հերքել է տեղեկատվությունը Սիրիայի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

ԱՊԼ-ն հերքել է տեղեկատվությունը Սիրիայի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հերքել է տեղեկատվությունը ներքաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ Սիրիայի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ, գրում է Haaretz-ը:

Այդ մասին «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՊԼ քարտուղար Ահմեդ բեն Հելլին: «Մինչ օրս մենք պաշտոնական պատասխան չենք ստացել Սիրիայի իշխանություններից»,-հայտարարել է Բեն Հելլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊԼ-ն ու Սիրիան համաձայնության են հասել Սիրիայում իրավիճակի հանգուցալուծման շուրջ: Սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիրիայի դիրքորոշումը կներկայացվի Կահիրեում ԱՊԼ կենտրոնակայանում:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---