Իգոր Կլիմկո. Եկող տարի պահանջարկ կունենա ինտերնետի 5-10 Մբ/վ արագությունը

Իգոր Կլիմկո. Եկող տարի պահանջարկ կունենա ինտերնետի 5-10 Մբ/վ արագությունը

PanARMENIAN.Net - Այսօր «ԱրմենՏել» ընկերությունը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց 2012-ի և հետագայի ինտերնետի զարգացման իր նոր ռամզավարության մասին՝ ներկայացնելով VDSL տեխնոլոգիան։

Ըստ «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, ընկերությունը հենց այսօր չի գործարկում VDSL-ը, սակայն այն, միանշանակ, կգործարկվի մոտ ապագայում։ VDSL տեխնոլոգիան ապահովում է մինչև 60Մբ/վ ինտերնետ։

«Հայաստանը անցել է այն շրջանը, երբ կարևոր էր, թե ինչ տեխնոլոգիայով է միանում ինտերնետը։ Հիմա սա կարևոր չէ։ Այժմ ինտերնետը դարձել է բնակչության կողմից օգտագործման համար սովորական արտադրանք։ Հիմա կարևոր է բավարարել ինտերնետի բաժանորդի բոլոր պահանջները։ Ինտերնետ-բաժանորդի համար կարևոր չէ տեխնոլոգիան, կարևոր է արագությունը»,-ասաց Իգոր Կլիմկոն։

Նա նշեց, որ երկու տարվա մեջ «ԱրմենՏել»-ը լայնացրեց է իր ցանցը, մեծ գործ կատարեց իր սերվերներում բովանդակության կենտրոնացման համար։ «Սա VDSL-ի ցուցադրություն չէ։ Մենք ամբողջ ինտերնետ շուկային ցույց ենք տալիս, թե ինչպես է հետագայում զարգանալու ինտերնետը Հայաստանում։ Եթե մեկ տարի առաջ ֆանտաստիկ կարող էր թվալ, որ 1Մբ/վ ինտերնետը կարող է պահաջված լինել, այժմ այն ամենապահանջված արագությունն է։ Եկող տարի պահանջված կդառնա 5-10 Մբ/վ-ը։ Տեխնոլոգիաները կարող են տարբեր լինել, կարևորը արագությունն է»,-ասաց Իգոր Կլիմկոն և ավելացրեց, որ հետագայում ինտերնետի արագությունների բարձրացումը չի ազդելու սակագների վրա։

D-Link ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Շահնազարյանը ցուցադրեց այն սարքը, որը կարողանում է թողարկել VDSL-ը։

«Այս սարքն ունի ցանցին միացող մի մուտք, 4 մուտք տնային համակարգիչների համար և ապահովում է Wi-Fi անլար կապ։ Սարքին Wi-Fi-ով միաժամանակ կարող է միանալ 12-15 սարքավորում։ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ ներդնում է VDSL տեխնոլոգիա»,-նշեց նա։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---