Քադդաֆիի որդին դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով չեղյալ համարել իր ձերբակալության օրդերը

Քադդաֆիի որդին դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով չեղյալ համարել իր ձերբակալության օրդերը

PanARMENIAN.Net - Մուամար Քադդաֆիի որդին Սեյֆ ալ Իսլամը դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով չեղյալ համարել իր ձերբակալության թույլտվությունը Լիբիայի տարածքում:

Իր դիմումը նա պատճառաբանել է նրանով, որ Լիբիայի իշխանությունները չեն կարող արդար դատավարություն ապահովել, հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Սաադիի փաստաբան Նիկ Կաուֆմանին:

Սաադի Քադդաֆին այս պահին գտնվում է Նիգերում, ուր փախել էր այն բանից հետո, երբ օգոստոսին Լիբիայի նոր Անցումային խորհրդի զինվորականները գրավեցին Տրիպոլին:

Հունիսին Անցումային ազգային խորհուրդը Մուամար Քադդաֆիին ձերբակալելու, ինչպես նաև Սեյֆ ալ Իսլամին և Լիբիայի հետախուզության ծառայության ղեկավար Աբդուլլահ աս Սենուսիին ձերբակալելու թույլտվություն տվեց:

Հոկտեմբերի 20-ին ԱԱԽ-ն հայտարարեց Քադդաֆիի կողմնկիցների վերջին քաղաքը՝ Սիրտը վերցնելու և գնդապետի մահվան մասին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---