Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ում կա շուրջ 30 մարդ, ովքեր կարող են կատարել խոսնակի պարտականությունները

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ում կա շուրջ 30 մարդ, ովքեր կարող են կատարել խոսնակի պարտականությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կա շուրջ 30 մարդ, ովքեր կարող են կատարել Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի պարտականությունները։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Դավիթ Հարությունյանին խորհրդարանի խոսնակ նշանակելու մասին լուրերը։ Նրա խոսքով, խոսնակի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ որակներ ունեն ՀՀԿ-ից բոլոր խորհրդարանական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև մի շարք փորձառու և երիտասարդ պատգամավորներ։

Սահակյանը նաև հաղորդել է, որ ապագա խոսնակի թեկնածությունը կուսակցությունում դեռ չի քննարկվել։ Միաժամանակ նա հավելել է, որ ԱԺ նախագահի թեկնածությունը կախված է լինելու նրանից, թե ինչ խնդիրներ է լուծելու նոր խոսնակը։ «Այդ խնդրներից էլ կախված է լինելու թեկնածությունը»,- ասել է նա։

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---